Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ի՞նչն է ինչին ենթարկվում` ճաշա՞կը` գրպանին, թե` գրպանը ճաշակին

Ի՞նչն է ինչին ենթարկվում` ճաշա՞կը` գրպանին, թե` գրպանը ճաշակին
07.09.2024 | 21:06

Օրերս ամենօրյա առևտուր եմ անում մեր շենքին մոտիկ ֆիրմային մթերային խանութից (անվանումը չգրեմ, որ գովազդ չդառնա, բայց լավ խանութ է)։

Վաճառողուհիները վաղուց ճանաչում են ինձ։ Նրանցից մեկը, մթերքի պայուսակիս մեջ խնամքով տեղավորելով առևտուրս, մտերմաբար ասաց.

- Մի հարց տամ, չեք նեղանա, չէ՞։

- Ինչու՞ պիտի նեղանամ,-պատասխանում եմ,- հարցը նեղանալու համար չեն տալիս, այլ` պատասխան ստանալու: Լսու՛մ եմ։

- Ձեր այսպիսի «ընտրովի» առևտուրը Ձեր գրպանի՞ց է կախված, թե՞ ճաշակից։

Չգիտեի` ինչ պատասխանել։ Հոնքերս ակամա վեր թռան, շրթունքներս` սեղմվեցին։

Զարմացած ժպտացի։

Իսկապես. հետաքրքիր է` գրպա՞նն է ճաշակ թելադրում, թե՞ ճաշակը, ամեն ինչից անկախ, ենթարկվում է գրպանին։

Ա՛յ քեզ հարց, ա՛յ քեզ պարադոքս։

Բայց, դե, երևի, ամեն ինչից անկախ, ամեն տեղ ճաշակը կարևոր է։ Եսի՞մ։ Հը՞։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.1

Մտածում եմ` էդ վաճառողուհու հարցին մի օր, առաջիկայում պիտի հաստատ պատասխանեմ, բայց ի՞նչ. ի՞նչն է ինչին ենթարկվում` ճաշա՞կը` գրպանին, թե` գրպանը ճաշակին։

Հ.Գ.2

Էստեղ են ասել. «Դե արի՛, էշը ցեխից հանի»։

Դիտվել է՝ 7489

Մեկնաբանություններ